Abstract
<jats:p>Հոդվածի նպատակն է ներկայացնել եկամտային հարկի հետվերադարձինորացված մեխանիզմի հեղինակային մոտեցումը, որն ուղղված է ՀՀ մարզերիսոցիալ–տնտեսական զարգացման խթանմանը, բնակարանայինմատչելիության բարելավմանը եւ տարածքային անհավասարություններինվազեցմանը։ Հետազոտության շրջանակներում գնահատվում ենառաջարկվող համակարգի տեսական, իրավական եւ կիրառական հիմքերը,ինչպես նաեւ վերլուծվում է դրա հնարավոր ազդեցությունը բնակարանայինշուկայի կառուցվածքի, ներդրումային ակտիվության, տեղական բիզնեսմիջավայրի եւ աշխատաշուկայի ձեւավորման վրա։Հոդվածի նպատակին հասնելու համար սահմանվել են մի շարքհետազոտական խնդիրներ։ Դրանց շրջանակներում ուսումնասիրվել էեկամտային հարկի հետվերադարձի գործող եւ առաջարկվող մեխանիզմներիարդյունավետությունը՝ մարզերի բնակարանային շուկայիառանձնահատկությունների համատեքստում։ Միաժամանակ գնահատվում էառաջարկվող մոտեցման ազդեցությունը բնակարանային մատչելիության եւներդրումային ակտիվության վրա։ Վերլուծվում են նաեւ տարածքայինանհավասարությունները պայմանավորող հիմնական գործոնները եւ դրանցնվազեցման հնարավորությունները։Վերլուծության մեթոդաբանությունը ներառում է բնակարանայինշուկայի բազմամյա վիճակագրական տվյալների համեմատականուսումնասիրություն, տարածքային ցուցանիշների հաշվարկ եւ հեղինակային«բնակֆոնդի ներուժի» մոդելի կիրառում, ինչը հնարավորություն է տալիսգնահատելու պետական աջակցության եւ շուկայական գներիհարաբերակցությունը մարզային կտրվածքով։Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ մարզերում բնակարաններիհամեմատաբար ավելի մատչելի գնային դինամիկան բարձրացնում էեկամտային հարկի հետվերադարձի առաջարկվող մեխանիզմիարդյունավետությունը՝ ձեւավորելով բնակարանային շուկայիհասանելիության ավելի բարենպաստ միջավայր։ Այս գործոնը կարող էխթանել ինչպես նորակառույցների, այնպես էլ երկրորդային շուկայիակտիվությունը, նպաստել տեղական պահանջարկի աճին եւ աջակցելբնակչության տարածքային վերաբաշխման ավելի հավասարակշիռգործընթացներին։</jats:p>