Abstract
<jats:p>Աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսականզարգացման գործընթացում զբոսաշրջության դերի վերլուծությունն է։Ուսումնասիրության շրջանակներում առաջադրվել են հետեւյալխնդիրները. բացահայտել ոլորտի կառուցվածքն ու առկա խնդիրները,իրականացնել Հայաստանի զբոսաշրջային դաշտի վիճակագրականվերլուծություն 2000–2023 թվականների ընթացքում՝ հիմնվելով պաշտոնականտվյալների վրա, ինչպես նաեւ էկոնոմետրիկ մոդելի միջոցով գնահատելզբոսաշրջության ազդեցությունը ՀՀ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)վրա։Վերլուծության մեթոդաբանությունը հիմնված է միագործոն եւբազմագործոն ռեգրեսիոն մոդելների կիրառման վրա, ինչը թույլ է տվելբացահայտել զբոսաշրջության տնտեսական ազդեցության տարբերբաղադրիչներ։Ստացված արդյունքները ցույց են տվել, որ ճանապարհորդության եւմարդատար տրանսպորտում զբոսաշրջության հետ կապվածծառայությունների արտահանումը (ZBEK) դրական ազդեցություն ունի ՀՆԱ-իաճի վրա։ Բազմագործոն ռեգրեսիայի արդյունքներովՀՆԱ-ի աճը դրականորենկախված է ներքին զբոսաշրջիկների եւ սպառման աճից, մինչդեռ արտագնատուրիզմի աճը հակառակ ազդեցություն է ունենում՝ նվազեցնելովտնտեսության ներքին աճը։Հետազոտության արդյունքները կարեւոր են ոչ միայն գիտականտեսանկյունից, այլեւ գործնական առումով, քանի որ կարող են ծառայել որպեսհիմք Հայաստանի զբոսաշրջային քաղաքականության եւ զարգացմանռազմավարության ձեւավորման համար։</jats:p>