Abstract
<jats:p>Հետազոտական աշխատանքի նպատակն է գնահատել Հայաստանիմիջազգային տարանցիկ տրանսպորտային ուղիների գործունեությունը,զարգացման հնարավորություններն ու արդի միտումները, ինչին հասնելուհամար խնդիր է դրվել վեր հանելու ՀՀ միջազգային տարանցիկ ուղիներիզարգացման եւ տարածաշրջանային տրանսպորտային համակարգինինտեգրման հիմնական ուղղություններն ու գնահատելու դրանց տնտեսականնպատակահարմարությունը:Հետազոտության իրականացման ժամանակ ՀՀ միջազգայինտարանցիկ ուղիների գործունեության վերլուծության, առկահիմնախնդիրների վերհանման, միջազգային տրանսպորտային ուղիներինինտեգրման տնտեսական նպատակահարմարության գնահատմաննպատակով օգտագործվել են գիտական վերացարկման (աբստրահման),գործոնային, համեմատական, վիճակագրական վերլուծության մեթոդները:Հետազոտության արդյունքները փաստում են Հայաստանի միջազգայինտարանցիկ տրանսպորտային ուղիների զարգացման անհրաժեշտությունը,ինչի արդյունքում երկիրը հնարավորություն կստանա մասը կազմելումիջազգային տրանսպորտային ծրագրերի եւ միջանցքների: Հիմնավորվել է ՀՀմասնակցության տնտեսական նպատակահարմարությունը Նոր մետաքսիճանապարհի «Հարավ-Արեւմուտք», «Հյուսիս-Հարավ» տրանսպորտայինմիջանցքներին, ինչին կարելի է հասնել Հայաստանն Իրանին կապողերկաթուղու կառուցման պարագայում: Գնահատվել է նաեւ «TRIPP ուղու»տնտեսական նպատակահարմարությունը եւ հիմնավորվել, որ Հայաստանիհամար ռազմավարական նշանակություն ունի եւ տնտեսապես առաջնահերթ է«Հարավ-Արեւմուտք» ուղղությանն ինտեգրվելը, որն ապահովում էտնտեսական բարձր արդյունավետություն եւ ավելի քիչ ռիսկեր էպարունակում:</jats:p>