Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հետազոտության նպատակն է՝ միջազգային ֆինանսականհամակարգերի արդի զարգացման եւ տնտեսության հետ փոխազդեցությանտեսանկյունից գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի ներկայիսվիճակը, նախանշել վերափոխման հնարավոր ուղղությունները:Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որՀայաստանի խիստ բանկակենտրոն ֆինանսական համակարգը բավարարմրցակցային եւ ճկուն չէ երկրի տնտեսության հետարդյունաբերականգիտելիքահենք եւ թվային վերափոխման օրակարգ արդյունավետորենսպասարկելու համար:Նպատակին հասնելու համար մեր առջեւ դրել ենք հետեւյալ խնդիրները՝տնտեսության հետարդյունաբերական զարգացման եւ ճգնաժամերինդիմակայելու համատեքստում ֆինանսական համակարգերի վերլուծություն,ֆինանսական համակարգի միջազգային մոդելների առանձնացում,տնտեսության հետ այդ մոդելների երկրային փոխազդեցությանուսումնասիրություն, Հայաստանի ֆինանսական համակարգիհետարդյունաբերական աճի ներուժի գնահատում:Որպես ֆինանսական համակարգի արդյունավետության հիմնականցուցանիշ առանձնացվել է տեւական կայուն եւ որակյալ աճի ապահովումը:Մեթոդաբանության մաս է կազմում նաեւ վերլուծության համալիր մոտեցումը: Հետազոտության ընթացքում կիրառվել են նաեւ անալիզի, սինթեզի,ինդուկցիայի, դեդուկցիայի եւ պատմահամեմատական մեթոդները:Հոդվածում զարգացած, զարգացող եւ անցումային տնտեսությամբերկրների օրինակով ներկայացված են հետարդյունաբերականդարաշրջանում բանկային մոդելի տնտեսական եւ ֆինանսականարդյունքները։ Իրականացված հետազոտության արդյունքում եզրահանգելենք, որ հետարդյունաբերական փուլ թեւակոխած գրեթե բոլորբանկակենտրոն երկրներում լուրջ խնդիրներ են առաջացել բանկային վարկիմիջոցով ֆինանսական ռեսուրսների բաշխման, կարճաժամկետպարտավորությունների կտրուկ աճի սպասարկման, ինչպես նաեւնորամուծական բիզնես նախագծերի ֆինանսավորման առումով։Ինստիտուցիոնալ առումով ավելի դիվերսիֆիկացված եւ մրցակցայինֆինանսական համակարգերի կայացման միջազգային միտումներից չի կարողզերծ մնալ նաեւ Հայաստանի բազմաթիվ խնդիրներով ծանրաբեռնվածմենաշնորհային բանկային համակարգը։</jats:p>

Show More

Keywords

եւ ֆինանսական միջազգային Հայաստանի համակարգի

Related Articles