Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածի նպատակն է դիտարկել, թե ինչպես են սոցիալականմիջավայրը եւ ավանդական մտածողությունը որոշիչ դեր ունենում մարդկայինճակատագրերի կործանման վրա։Հոդվածի նպատակին հասնելու համար առաջադրվել է հետեւյալ խնդիրը.բացահայտել եւ վերլուծել ազգային կենցաղին բնորոշ տարրերը ՄակարԲարխուդարյանցի «Միրզայ եւ Աննայ» երկում։Հոդվածում կիրառվել են հերմենեւտիկայի, կենսագրական մասնագի-տական մեթոդը։Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ՄակարԲարխուդարյանցի հիշյալ երկը գիտական շրջանառության մեջ ներառվում էառաջին անգամ՝ բացահայտելով հեղինակի աշխարհայացքը եւ գեղար-վեստական մտածողությունը։ Քիչ ուսումնասիրված լինելու հանգամանքովպայմանավորված՝ այն բացահայտում է ժամանակաշրջանի եւ սոցիալ-մշակութային միջավայրի բնութագրման առումով մինչ այժմ չընդգծված միշարք նոր շերտեր։ Ներկայացվում են նաեւ ազգային կենցաղի փոփոխությանխնդիրները՝ ժամանակի անցումային շրջափուլում։ Ազգային կենցաղինբնորոշ տարրերի վերհանումը ունի նաեւ դաստիարակչական նշանակություն։Աշխատանքի գիտական նորույթը Մակար Բարխուդարյանցի գեղար-վեստական ժառանգության, մասնավորապես՝ «Միրզայ եւ Աննայ» երկի՝ազգային կենցաղի եւ սոցիալ-հոգեբանական շերտերի համադրական ուսում-նասիրության մեջ է։ Ուսումնասիրության համար նյութ են հանդիսացելարխիվային եւ տպագիր նյութերը։ Հետազոտության արդյունքում բացա-հայտվել է ազգային կենցաղի, սոցիալական միջավայրի եւ ավանդականմտածողության փոխկապակցված համակարգը՝ ցույց տալով դրանց գործա-ռույթը մարդկային ճակատագրերի կործանման պատճառահետեւանքայինշղթայում։</jats:p>

Show More

Keywords

եւ են ազգային կենցաղի մտածողությունը

Related Articles