Abstract
<jats:p>Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել ու վերլուծել ձեռագիրդասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների բնույթն ու կիրառությունըմիջնադարյան հայ իրականության մեջ։Հոդվածում խնդիր է դրված վեր հանելու միջնադարում կրթականգործընթացների յուրահատկությունները եւ դրանցով պայմանավորված՝ձեռագիր ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի տեսակները,հիմնավորելու դրանց կիրառելիության օգտակարությունը։ Այդ նպատակովառանձնացվել, հիշատակվել ու վերլուծվել են միջնադարյան հատկապես այնձեռագիր դասագրքերը, որոնք կիրառվել են ոչ միայն կոնկրետկրթօջախներում կամ դպրոցներում, այլեւ առավել լայն տարածում ուկիրառականություն են ունեցել՝ ձեռք բերելով, այսպես ասած, երաշխավորվածդասագրքի կարգավիճակ։Հոդվածը գրված է վերլուծական, պատմական եւ համեմատականմեթոդների կիրառմամբ:Հոդվածում հանգում ենք այն եզրակացությանը, որ միջնադարյանՀայաստանում դասագրքերը եւ ուսումնական ձեռնարկները անցել ենզարգացման բավական երկար ու արդյունավետ ճանապարհ՝ պնակիտիսկզբնական կիրառումից մինչեւ «Ոսկեփորիկ» դասագրքեր եւ «Քերականներ»,գործառնականության հատկանշվող գրական ու պատմագրական երկերիցմինչեւ թեմատիկ ուսումնական ձեռնարկներ։Կարեւորում ենք նաեւ այն հանգամանքը, որ ձեռագիր դասագրքերն ուուսումնական ձեռնարկները հետագայում դարձան այն հենքը, որովձեւավորվեց ու զարգացավ դրանց տպագիր ուղին, ավելին՝ դրանցիցլավագույնները հետագայում ձեռագիր դասագրքից նույնությամբ վերածվեցինտպագիր դասագրքի՝ այդ կերպ դարեր շարունակ մնալով կրթական-ուսումնական գործընթացների կարեւոր մաս։</jats:p>