Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Սույն հոդվածի նպատակն է վերլուծել Մովսես Խորենացու «Ողբի»ընդգրկումը տպագիր «Յայսմաւուրքներում»՝ քննելով դրա տեքստայինտեղաբաշխման տրամաբանությունը, հատվածի ընտրության հիմքերը,գաղափարական շեշտադրումները եւ ժանրային առանձնահատկությունները,քանի որ այն դասական առումով սրբի վարք չէ։ Հատուկ ուշադրություն էդարձվում նաեւ այն հանգամանքին, որ 1834 թ. (տպագիր հրատարակու-թյունները՝ 1706, 1706–1708, 1730, 1834) տարբերակում «Ողբը» բացակայում է՝ընձեռելով հնարավորություն՝ հասկանալու դրա խմբագրական ընտրությանկամ գաղափարական գրաքննության դրդապատճառները։Հետազոտությունը արդիական է, քանի որ մինչ օրս բացակայում էգիտական վերլուծություն, որը դիտարկում է «Ողբի» ընդգրկման խնդիրները«Յայսմաւուրքներում»։Նպատակին հասնելու համար մեր առջեւ դրել ենք հետեւյալ խնդիրները՝ուսումնասիրել «Ողբի» ընդգրկման եւ տեղաբաշխման սկզբունքները տպագիր«Յայսմաւուրքներում», պարզել վերարժեւորման ձեւերը սրբապատումժանրում, բացատրել 1834 թ. հրատարակությունից բացակայության հնարա-վոր պատճառները եւ գնահատել տպագրական ավանդույթի ուպատմաքաղաքական միջավայրի ազդեցությունը։Հոդվածում կիրառվում են երեք փոխլրացնող մոտեցումներ՝տեքստաբանական եւ համեմատական վերլուծություններ, պատմաքաղա-քական եւ գաղափարական մեկնաբանություն։Հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ Մ. Խորենացու«Ողբի» ընդգրկումը «Յայսմաւուրքներում» բացառիկ երեւույթ է, քանի որ այնդուրս է սրբի վարքի եւ նահատակության դասական ձեւաչափից։ Ուստի«Ողբի» ուսումնասիրությունը ոչ միայն բացահայտում է հայ միջնադարյանժառանգության ժանրային բազմաշերտությունը, այլեւ հնարավորություն էտալիս նոր դիտանկյունից մեկնաբանելու հոգեւոր հիշողության ձեւավորմանգործընթացները։</jats:p>

Show More

Keywords

եւ որ այն 1834 տպագիր

Related Articles