Abstract
<jats:p>Հոդվածում քննվում են Հ. Թումանյանի արձակստեղծագործություններում (պատմվածք, հեքիաթ) առկա երգիծանքիբացառիկ առանձնահատկությունները, ինչպես նաեւ թումանյանականգեղարվեստական այն հնարքները, որոնք բանաստեղծը ներկայացրել է իրենբնորոշ ինքնատիպ գեղարվեստական ճաշակի եւ ստեղծագործականանկրկնելի երեւակայության շնորհիվ:Հոդվածի նպատակը Հովհաննես Թումանյանի երգիծականստեղծագործություններում երգիծանքի եւ գրողի անկրկնելիպատկերամտածողության վերլուծությունն է, ինչպես նաեւ հոդվածում առկագեղարվեստական ստեղծագործությունների կերպարների հոգեբանականնկարագրի լիարժեք բացահայտումը:Քննության առարկան հեղինակի երգիծական արձակստեղծագործություններն են (որոնք հնարավոր է եղել ներառել), իսկուսումնասիրությունը կատարվել է համեմատական ու կառուցվածքայինվերլուծության մեթոդներով:Հոդվածի գիտական նորույթը այդ ստեղծագործությունների միջեւհամեմատության եզրեր եւ զուգահեռներ անցկացնելու միջոցով ՀովհաննեսԹումանյանի երգիծական ինքնատիպ հնարքների վերհանումն է:Գտնում ենք, որ Հ. Թումանյանի վերոհիշյալ ստեղծագործություններումերգիծանքն ուղղված է կյանքի բացասական, ինչպես նաեւ մերժելիերեւույթների դեմ: Մեր խնդիրն ենք համարել համապարփակ կերպովներկայացնել թումանյանական երգիծանքի այն էական հատկանիշները, որոնցշնորհիվ, ըստ մեզ, բանաստեղծը հանգել է գեղարվեստական ընդհանրացման:Գեղարվեստական գրականության զարգացման գլխավոր ակունքըժողովրդական ստեղծագործությունը համարող մարդկային ցավերի սրտառուչերգիչ բանաստեղծը այդտեղից էր իդեալներ փնտրում, իր հերոսներին էրընտրում եւ նրանցից անկրկնելի կերպարներ էր կերտում:</jats:p>