Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Այս հոդվածի նպատակն է ուսումնասիրել նախագահականկառավարման մոդելը Հայաստանի Հանրապետությունում՝ բացահայտելովդրա առավելություններն ու թերությունները, ինչպես նաեւ համեմատականվերլուծություն կատարել խորհրդարանական կառավարման մոդելի հետ,վերհանել նախագահական կառավարման համակարգի հիմնականինստիտուցիոնալ առանձնահատկությունները եւ դրանց ազդեցությունըգործադիր իշխանության կառուցվածքի վրա։Սույն հոդվածի խնդիրներն են`1. Վերլուծել նախագահական կառավարման համակարգիառավելություններն ու սահմանափակումները ՀայաստանիՀանրապետության քաղաքական համատեքստում։2. Իրականացնել նախագահական եւ խորհրդարանական կառավարմանմոդելների համեմատական վերլուծություն՝ բացահայտելով կառուցվածքայինեւ գործառնական տարբերությունները։3. Ուսումնասիրել նախագահի ինստիտուտի դերի դրական եւբացասական դրսեւորումները պետական իշխանության համակարգում։Հետազոտության ընթացքում կիրառվել են հետեւյալ գիտականմեթոդները՝ համեմատական վերլուծություն, պատմական եւիրավաքաղաքական վերլուծություն, փաստաթղթերի եւ օրենքներիբովանդակային վերլուծություն, սինթեզի եւ համադրության մեթոդ։Հոդվածի գիտական նորույթը կայանում է նրանում, որ այն համադրում էՀՀ նախագահի ինստիտուտի իրավաքաղաքական վերլուծությունըկառավարման արդյունավետության տեսանկյունից՝ հիմնվելով ինչպեսԳիտական Արցախի, այնպես էլ ՀՀ գիտական պարբերականների արդիուսումնասիրությունների վրա։Հոդվածում դիտարկվում է նաեւ հասարակական ընկալումների դերըկառավարման մոդելի կայացման հարցում։Աշխատանքում հիմնավորել ենք, որ Հայաստանի Հանրապետությանքաղաքական համակարգի կայացման գործընթացում կարեւոր էկառավարման ձեւի ընտրությունը։Հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ նախագահականկառավարման մոդելը կարող է ապահովել քաղաքական կայունություն եւ իշխանության պատասխանատվության հստակություն՝ պայմանով, որ գործենարդյունավետ հակակշիռներ եւ սահմանափակումներ։</jats:p>

Show More

Keywords

եւ վերլուծություն որ կառավարման նախագահական

Related Articles