Abstract
<jats:p>Հայրենական մեծ պատերազմի և դրան հաջորդող տարիներին Խորհրդային Հայաստանում լույս են տեսնում պատմավեպեր, ինքնակենսագրական վեպեր, վիպակներ, չափածո գործեր, որոնցում նկարագրվում էր հայոց ինչպես հեռավոր, բայց հերոսական անցյալը, այնպես և ոչ հեռավոր անցյալը՝ Հայոց մեծ եղեռնը՝ իր բազմաթիվ դրվագներով, միայն թե այս դեպքում՝ իրատեսական մռայլ գույներով։ Վերջին իրողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ստեղծագործություններում ոչ միայն պատկերվում են թուրքերի ու քրդերի վայրագությունները, այլև հիմնավորվում է գերմանացիների մասնակցությունը հայերի ցեղասպանությանը, ինչպես նաև որոշ դեպքերում խոսվում է եվրոպական բուրժուական դիվանագիտության մասին, որն ամեն կերպ խոչընդոտում էր հայկական խնդիրների լուծումը։ Որոշ ստեղծագործություններում կա նաև խորհրդային կարգերի գովերգը, որպես կանոն հիշվում է նաև ձեռքբերումների հետևում կանգնած երկրի ղեկավարը։</jats:p>