Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում հեղինակը, որ բժիշկ Կարապետ Խաչերյանի` Զմյուռնիայի աղետի մասին մեզ թողած օրագրի հայտնաբերողն է, հրատարակիչն ու տարածողը, դիտարկում է այդ գրվածքի շուրջ առկա գնահատականները։ Երեք տասնամյակի ընթացքում օրագիրը երկար ճանապարհ է անցել։ Երկու անգամ հայերեն (բնագիր արևմտահայերեն և արևելահայերեն) հրատարակվելուց հետո օրագիրը մինչև օրս աշխարհին ներկայացել է յոթ լեզուներով, որոնց շնորհիվ այն Հայոց ցեղասպանության պատմությանը նվիրված աղբյուրների մեջ հայտնի է դարձել որպես ամենից շատ թարգմանված գործերից մեկը։ Հոդվածում բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագրի մասին կարծիքներ են մեջբերվում փորձագետների գրախոսականներից, նամակներից և ելույթներից։ Դրանց մեջ գլխավորապես նշվում է օրագրի բացառիկ արժեքը` որպես պատմական փաստաթուղթ և սկզբնաղբյուր։ Հաճախ է շեշտվել նաև օրագրի գրական արժեքը, սակայն այդ տեսանկյունից երբեք չի վերլուծվել։ Նման փորձ` օրագրից ընտրած երկու հատվածի հիման վրա, առաջին անգամ կատարում է հոդվածի հեղինակը` ի հայտ բերելով գրող Կարապետ Խաչերյանի հատուկ կարողությունը` կիրառելու գրական հնարքներ և վարպետորեն օգտագործելու հայոց լեզվի հարուստ բառապաշարն ու բառաձևերը։</jats:p>

Show More

Keywords

օրագրի Կարապետ Խաչերյանի Հոդվածում հեղինակը

Related Articles