Abstract
<jats:p>1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով լույս են տեսել բազմաթիվ ուսումնասիրություններ, փաստաթղթերի ժողովածուներ, քաղաքագետների և հասարակական գործիչների ասույթներ, գեղարվեստական տարբեր ժանրերի ստեղծագործություններ, սակայն հրատարակված այդ հսկայական գրականության մեջ հաճախ բացակայել է ժողովրդի ձայնը՝ պատմական հիշյալ իրադարձություններից անմիջական տպավորություններ ստացած ականատես-վկա վերապրողների պատմած հուշերն ու հաղորդած ժողովրդական երգերը, որոնք ևս պատմաճանաչողական, փաստավավերական և սկզբնաղբյուրային կարևոր արժեք են ներկայացնում: Եվ ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես և Զմյուռնիայի աղետի ուսումնասիրման պարագայում պետք է հենվել նաև ականատես վերապրողների վկայությունների վրա, որոնք օբյեկտիվորեն ներկայացնում են հայերի և հույների այդ զանգվածային ողբերգության մանրամասները, և որոնցից յուրաքանչյուրն իրավական տեսակետից ապացուցողական նշանակություն ունի Հայկական հարցի արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:</jats:p>