Abstract
<jats:p>Ժամանակակից կրթական համակարգերում իբրև կրթության որակի բարձրացման հիմնական պայման դիտարկվում է ուսուցչի դերը։ Հոդվածում ուսումնասիրվում է ուսուցչի անձնային և մասնագիտական որակների փոխազդեցությունը դպրոցական կրթության արդյունավետության վրա՝ տեսական վերլուծության և գործնական հետազոտության համադրությամբ։ Հաստատվում է, որ ուսուցչի հուզական կայունությունը, ապրումակցումը, հաղորդակցման կարողությունները և ինքնավստահությունը նույնքան կարևոր են, որքան առարկայական գիտելիքների խորությունը, մեթոդական ճկունությունն ու տեղեկատվական հմտությունները։ Արտաշատ քաղաքի երկու հիմնական դպրոցներում իրականացված ուսումնասիրության նպատակն էր գնահատել ուսուցիչ–աշակերտ հարաբերությունների հուզական-հոգեբանական մթնոլորտը և պարզել դրա ազդեցությունը սովորողների առաջադիմության վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ այն դպրոցներում, որտեղ ուսուցիչները դրսևորում են բարձր հանդուրժողականություն, ապրումակցում և դրական վերաբերմունք, սովորողների ուսումնական արդյունքները և շահադրդումն ավելի բարձր են։ Հոդվածում ընդգծվում է, որ ուսուցչի մասնագիտական կարողությունները պետք է ուղեկցվեն անձնային հասունությամբ, իսկ վերապատրաստման ծրագրերը ներառեն ինչպես կոշտ (hard), այնպես էլ փափուկ (soft) հմտությունների զարգացում՝ կրթական միջավայրի բարելավման և կրթության որակի բարձրացման նպատակով։</jats:p>