Abstract
<jats:p>Հոդվածում ներկայացվում է զբոսաշրջության աշխարհագրական էությունը, տարածականությունն ու համալիրային բնույթը: Նշվում են զբոսաշրջության աշխարհագրական ուսումնասիրության հիմնական ուղղություններն ու մեթոդները: Մեծ տեղ է հատկացվում աշխարհագրության և զբոսաշրջության փոխադարձ կապերի փոփոխություններին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Հոդվածում բնութագրվում են զբոսաշրջային աշխարհագրության ճյուղային և համալիրային կողմերը, երկրի բնության, բնակչության և տնտեսության հիմնական զբոսաշրջային գրավչությունները: Ներկա ժամանակներում աշխարհագետները մշակել են զբոսաշրջային աշխարհագրության զարգացման տարբեր մոտեցումներ և հայեցակարգեր: Դրանց թվում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում էկոլոգիական, տարածաշրջանային, էվոլյուցիոն, համակարգային (համալիրային) տարածական և տարածաժամանակային մոտեցումներն ու հայեցակարգերը: Մեծ է զբոսաշրջային-աշխարհագրական ուսումնասիրությունների կիրառական նշանակությունը: Մասնավորապես, գործնական կարևոր նշանակություն ունեն ուսումնասիրությունների հետևյալ ուղղությունները՝ զբոսաշրջային երթուղիների նախագծումը և բովանդակային հիմնավորումը, զբոսաշրջության առանձին տեսակների զարգացման և տարածքային կազմակերպման հիմնավորումը, համաչափ տարածքային կազմակերպման իրականացումը, զբոսաշրջային աշխարհագրական մարքեթինգը: Վերջին տարիներին կայուն զբոսաշրջության զարգացման հետ կապված առանձնահատուկ նշանակություն են ստանում հետազոտության էկոլոգիական և համալիրային մոտեցումները:</jats:p>