Abstract
<jats:p>Հոդվածում քննվում է Կառլ Փոփերի իմացաբանական-գիտաբանական հայացքներում ֆալիբիլիզմի զարգացման հիմնական ուղղություններն ու դրսևորման ձևերը։ Փոփերը, շարունակելով քննադատական ռացիոնալիզմի ավանդույթը, մերժում է գիտելիքի անսխալական և բացարձակ հիմքերի գաղափարը՝ ընդգծելով գիտելիքի և տեսությունների սխալական բնույթը։ Հեղինակը ցույց է տալիս, որ փոփերյան ֆալիբիլիզմը զարգանում է երկու հիմնական ուղղությամբ․ առաջինում այն հանդես է գալիս որպես իմացաբանական սկզբունք, որն ուղղված է դասական իմացաբանության և մաքսիմալիստական իմացաբանական դիրքորոշում ունեցող հայեցակարգերի սահմանափակումները հաղթահարելուն, իսկ երկրորդում՝ որպես գիտական հետազոտության համար կարգավորող և մեթոդաբանական նշանակություն ունեցող համընդհանուր կանոն կամ գիտական պրակտիկա։ Հետազոտությունում հատկապես ուշադրություն է դարձվում ինդուկցիայի և դեմարկացիայի հիմնախնդիրներին, որոնց լուծման համար Փոփերը առաջարկում է ոչ ինդուկտիվիստական դեդուկտիվ նենգափոխման մեթոդը։ Հերքելիության սկզբունքը ձևակերպվում է այնպես, որ հավասարակշռի գիտելիքի վերանայման և բազիսային դատողությունների անհրաժեշտության գաղափարները։ Արդյունքում Փոփերի ֆալիբիլիզմը դիտարկվում է որպես ծայրահեղ հայեցակարգային դիրքորոշումները հավասարակշռող չափավոր իմացաբանական դիրքորոշում և գիտական ճանաչողության համընդհանուր մեթոդաբանական-կարգավորող կանոն, որն ապահովում է քննադատական մտածողությունը, գիտական առաջընթացը և գիտելիքների շարունակական աճը։</jats:p>