Abstract
<jats:p>Յուրաքանչյուր պետության կայունությունն ու զարգացումը կախված է նրա կառավարման արդյունավետությունից։ Երբ հանրային կառավարումը գործում է կազմակերպված, արդար և պատասխանատու կերպով, հասարակությունը ստանում է վստահություն և ապահովություն։ Հոդվածի նպատակն է ուսումնասիրել հանրային կառավարման արդյունավետության հիմքերը, ունեցած ազդեցությունը՝ դիտարկելով դրանք որպես սոցիալական կայունության հիմք։ Մեր խնդիրն է կարևորել հանրային կառավարման արդյունավետությունը՝ ընդգծելով վերջինիս դերակատարությունը հասարակության զարգացման և սոցիալական պետություն կառուցելու գործում։ Արդյունավետ կառավարումը նշանակում է, որ պետական մարմինները ճիշտ են օգտագործում ռեսուրսները, ապահովում են ծառայությունների որակը և իրենց քայլերում առաջնորդվում են հասարակական շահերով։ Նման համակարգում քաղաքացին իրեն զգում է կարևոր ու լսված։ Սոցիալական կայունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կառավարությունը գործում է բաց և թափանցիկ, իսկ քաղաքացիները տեսնում են արդարության և հավասարության դրսևորումներ։ Այդ ժամանակ ձևավորվում է վստահություն, որը միավորում է պետությունն ու հասարակությունը։ Այսպիսով կարելի է ասել, որ հանրային կառավարման արդյունավետությունը ոչ միայն պետական կառույցների լավ աշխատանքի ցուցանիշ է, այլև ամբողջ հասարակության խաղաղության և կայունության հիմնական պայմանը։ Հետազոտության մեջ առաջադրված խնդիրների լուծման համար տեսական բազա են հանրային կառավարման, քաղաքագիտության, սոցիոլոգիայի դասա¬կան և ժամանակակից տեսությունների հիմական դրույթները, հայեցակարգերը, մոդելներն ու մեթոդները: Հետազոտության իրականացման ընդհանուր մեթոդաբա¬նական հիմքը վերլուծության, համեմատական և համակարգային մեթոդներն են։ Հիմնական եզրահանգումները երաշխավորել են ուսումնասի¬րության օբյեկտիվությունը, որի արդյունքում հանգեցինք հետևյալին․ Հասարակությունում ձևավորվում է կայուն, հավասարակշռված և վստահելի սոցիալական միջավայր, որտեղ քաղաքացիներն ունեն ապահովության, արդարության և մասնակցության զգացում։ Այլ կերպ ասած՝ եթե հանրային կառավարումն արդյունավետ է, ապա դրա վերջնական արդյունքը պետք է լինի՝ - հասարակության սոցիալական կայունությունը, - սոցիալական անհավասարությունների նվազումը, - քաղաքացիների և պետական ինստիտուտների միջև վստահության ամրապնդումը, - համերաշխ ու զարգացող հասարակությունը։ Հանրագումարելով՝ հանրային կառավարման արդյունավետության սոցիալական կայունության վերջնարդյունքը հասարակության մեջ վստահության, սոցիալական արդարության և համերաշխության ապահովման մեջ է։</jats:p>