Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հայաստանում գիտության (հիմնարար և կիրառական) զարգացումը բուռն վերելք է ապրել խորհրդային իշխանության տարիներին։ Դեռևս 1933 թվականի վերջին Հայաստանում գործել են 52 բուհ և գիտահետազոտական ինստիտուտներ։ Գիտության զարգացումը նոր աստիճանի հասավ 1935 թվականին Երևանում Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի հիմնումից և պատերազմի տարիներին (1943 թ․)՝ Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի բացումից հետո (Հայաստանը գիտության զարգացման առաջատարներից էր)։ Սակայն անկախացումից հետո, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, զգալիորեն կրճատվել են գիտական կազմակեր-պությունների քանակը և գիտաշխատողների թիվը։ Եթե 1990 թվականին գիտության գիտական սպասարկման մեջ զբաղվածների թիվը եղել է 53․1 հազար մարդ (610 գիտության դոկտոր և 4416 գիտության թեկնածու), ապա 1996 թվականին արդեն 14․7 հազար էր։ Փոխվել է նաև գիտության նկատմամբ վերաբերմունքը։ Չունենալով գիտության զարգացման հիմնավոր հայեցակարգ ու ռազմավարություն՝ պետական պատասխանատու մարմինները գիտությունը լավագույն դեպքում պահպանելու խնդիր են լուծել։ Գիտության զարգացմանը էականորեն խոչընդոտեցին պետական բյուջեից հատկացումների շոշափելի կրճատումը, 70-ից ավելի համամիութենական ձեռնարկությունների ու գիտաարտադրական միավորումների փակումը, կայացած կադրերի (հատկապես՝ երիտասարդ) երկրից արտագաղթն ու տնտեսության այլ ոլորտներ տեղափոխվելը։ Գիտության զարգացմանը չի նպաստում ՀՀ Կառավարության 2023 դեկտեմբերի 21-ին հաստատած Գիտական կադրերի ատեստավորման կարգը։</jats:p>

Show More

Keywords

գիտության են Գիտության թվականին ու

Related Articles