Abstract
<jats:p>Հոդվածում ուսումնասիրվում են կանադական պոստմոդեռնիստական գրականության ձևավորման առանձնահատկությունները` հասարակական, մշակութային և քաղաքական համատեքստում։ Կանադական գրականությունն անցել է յուրօրինակ ուղի, և դրա հիմքում ընկած է բազմամշակութայնությունը, ազգային ինքնության որոնումը, ամերիկյան ազդեցությունից ազատվելու ձգտումը և պատմականությունը։ Կանադան երկար տարիներ իրեն ընկալում էր որպես «եզրերի երկիր», որտեղ ներգաղթյալներն ու մարգինալ խմբերը կազմում էին գրականության առանցքը։ Հայտնի կանադացի գրող Մարգարեթ Աթվուդը որպես կանադական գրականության միավորող գաղափար նշում է «գոյատևման» խնդիրը, ինչը ևս կապում է ԱՄՆ ազդեցությունից թոթափվելու ձգտման հետ։ Կանադական պոստմոդեռնիզմին հատուկ է պատմագրական մետապատումայնությունը, որը փաստացի պատմության վերաիմաստավորումն է գեղարվեստականի ու քաղաքականի համատեքստում։ Ընդհանուր առմամբ, կանադական պոստմոդեռնիզմը միավորում է բազմազանության, ինքնության որոնման, գոյատևման և պատմականության յուրօրինակ ընկալումները։</jats:p>