Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Երեխաները իրավատերեր են, որոնց սեփական որոշումներ կայացնելու ունակությունը աստիճանաբար զարգանում է: Նրանք իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետը բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են իրենց, ներառյալ առողջապահության ոլորտում և որ դրանք հաշվի առնվեն։ Երեխաները, որոնք ակտիվորեն մասնակցում են իրենց առողջության,  բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ ​​որոշումների կայացման գործընթացին, ամենայն հավանականությամբ, ավելի տեղեկացված կլինեն, ավելի լավ պատրաստված կզգան իրենց, ավելի քիչ անհանգստություն կզգան անհայտ իրողության վերաբերյալ և կունենան վերահսկողության զգացում, ինչը կհանգեցնի ավելի մեծ համագործակցության, ավելի լավ հարմարվողականության բժշկական օգնություն և սպասարկում ստանալու  գործընթացում։ Այս համատեքստում ծնողները (օրինական խնամակալները) և առողջապահության ոլորտի մասնագետները պետք է հասկանան այս գործընթացում երեխաներին աջակցելու իրենց դերի կարևորությունը: Ծնողները (օրինական խնամակալները) պետք է աջակցեն և ուղղորդեն երեխաներին հասկանալու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անհրաժեշտությունը և միջամտեն այդ գործընթացին՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, հասունությունը և զարգացող կարողությունները: Բուժաշխատողների դերն այս հարցում ավելի բարդ է, քանի որ նրանք պարտավոր են ապահովել, որ ծնողները (օրինական ներկայացուցիչները) և երեխաները պատշաճ տեղեկացված լինեն բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մասին և նպաստեն դրա իրականացմանը։ Ծնողների (օրինական ներկայացուցիչների) և բուժաշխատողի անմիջական իմացությամբ և համաձայնությամբ երեխայի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացում կարող են ներգրավվել այլ անձինք:  </jats:p>

Show More

Keywords

ավելի են իրենց օգնություն սպասարկում

Related Articles