Abstract
<jats:p>Հեռազննումը (RS) հնարավորություն է տալիս անտառային էկոհամա-կարգերի փոփոխությունների մոնիթորինգ իրականացնել առանց ֆիզիկական միջամտության։ Սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են Սյունիքի մարզի անտառապատ տարածքների փոփոխությունները, որոնք պայմանավորված են անտառային հրդեհներով, ապօրինի անտառահատումներով և պոչամբարների ազդեցությամբ։ Մշակվել և վերլուծվել են SENTINEL-2 արբանյակային տվյալները՝ օգտագործելով NBR (Normalized Burn Ratio), NDVI (Normalized Difference Vegetation Index), NDMI (Normalized Difference Moisture Index) ինդեքսները, ինչպես նաև իրականացրել տարբեր ժամանակներում արված արբանյակային պատկերների համեմատում։ Արդյունքները ցույց են տվել, որ հեռազննման մեթոդներն արդյունավետ են անտառային տարածքների փոփոխությունների բացահայտման և դրանց հետևանքների գնահատման համար։</jats:p>