Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում քննարկվում են Սևանա լճի ավազանում ձմեռային գետային հոսքի առաջացման ֆիզիկական գործընթացը՝ օգտագործելով երկրային տվյալներ: Գնահատվում է կլիմայական պարամետրերի նշանակությունը և ձմեռային հոսքի վրա ազդեցությունը: Ուսումնասիրությունները կատարվել են Սևանա լիճ հոսող գետերի 12 հիդրոլոգիական դիտակետերի ջրի ձմեռային հոսքի արժեքների հիման վրա, որոնք ունեցել են 50 և ավելի տարվա դիտարկումների շարք։ Ներկայացվել են գետերի ջրհավաք ավազանների ամենահեռու կետից գետերի թեքությունից ու մակերեսից ձմեռային հոսքի կախվածությունները։ Հաստատվել է, որ ժամանակակից բնա-մարդածին համալիր պայմաններում գետերի ձմեռային հոսքի փոփոխության վրա ազդող հիմնական գործոններն են տարածաշրջանի օդի ջերմաստիճանի բարձրա-ցումը, այսինքն՝ ձմեռների ջերմաստիճանային ռեժիմի մեղմացումը և տաքացումները։ Պարզվել է, որ բոլոր ջրաչափական դիտակետերում, որտեղ նկատվում են սառցային երևույթներ, դիտվում է վերջիններիս տևողության (դրանց օրերի թվի, օր) նվազում: Միևնույն ժամանակ, ձմեռային շրջանի գետային հոսքի և սառցային երևույթների տևողության միջև որևէ կապ չի հաստատվել: Այդ մասին ավելի մանրամասն ուսումնասիրություններ նախատեսում ենք կատարել մեր հաջորդ աշխատանքներում։</jats:p>

Show More

Keywords

են ձմեռային հոսքի գետերի վրա

Related Articles