Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածը պատրաստվել է Գետիկ գետի ավազանում՝ 1:25000 մասշտաբով մակերևութային փխրուն կազմավորումների և ռելիեֆի ձևավորման գործընթացների դաշտային քարտեզագրման նյութերի հիման վրա։ Ավազանի գետային ցանցի և հովտի մորֆոլոգիական առանձնահատկությունների վերլուծությունները բացահայտեցին մի շարք անհամապատասխանություններ, որոնք հակասում են գետի այժմյան հոսքի ուղղությանը։ Ուշ պլիոցեն – անտրոպոգեն ժամանակահատվածում տեղի է ունեցել գետային ցանցի էական վերակառուցում՝ հիմնական գետը փոխել է իր հոսքի ուղղությունը հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք։ Այս վերակառուցումն արտահայտվում է Գետիկ գետի բարձր կարգի վտակների անհամապատասխանությամբ, բազմամակարդակ դարավանդներով, գետի հարթավայրային բնույթով և միանդրային հունով, ներկայիս վերին հոսանքներում առկա հնագույն լճի հետքերով՝ բավականին հզոր լճային կավերի առկայությամբ, որը հակասում է գետահովտի զարգացման գեոմորֆոլոգիական օրինաչափություններին։ Առա-ջին անգամ գծագրվել են հնագույն լճի եզրագծերը։ Գետիկ գետի ավազանի ժամանակակից տեկտոնական ակտիվությունն ընդգծվում է նրա բարձր սեյսմիկությամբ, տարածաշրջանային և խորքային բեկվածքներով, հիմնական գետի հովտի և նրա վտակների երկու կողմերում առկա բազմաթիվ սողանքների լայն տարածմամբ։</jats:p>

Show More

Keywords

գետի Գետիկ գետային ցանցի հովտի

Related Articles