Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հայ-թուրքական հարաբերություններրի հարցը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացրել հայության շրջանում: Այն մեծապես կարևորվել է հատկապես Սփյուռքում:1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունները կարգավորելու մի քանի փորձեր են ձեռնարկվել, սակայն դրանք ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, քանի որ Թուրքիան մշտապես առաջ է քաշել Հայաստանի համար անընդունելի նախապայմաններ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամենագործուն փորձը նախաձեռնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:  Սակայն 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները հանգեցրին հայության, նամանավանդ սփյուռքահայության շատ խիստ հակազդեցությանը: Կազմակերպվեցին բողոքի ստորագրահավաքներ, ցույցեր, հանրահավաքներ: Սփյուռքում կար նաև մի փոքրաթիվ հատված, որը կողմ էր գործընթացի կարգավորմանը:    Կարող ենք արձանագրել, որ սփյուռքահայերի և Սփյուռքում գործող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը իրենց խիստ դժգոհությունն էին արտահայտում 2009 թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ամեն կերպ փորձում էին առկախել այն, քանի որ կարծում էին, որ ստորագրված արձանագրությունները իրենց մեջ ներառում են շատ նախապայմաններ, որոնք վտանգավոր են Հայաստանի և հայ ժողովրդի համար: Կարելի է փաստել նաև, որ գործընթացի բարեհաջող ընթացքին երկուստեք խանգարեցին մի շարք ներքին և արտաքին քաղաքական հանգամանքներ:</jats:p>

Show More

Keywords

որ Հայաստանի մի քանի են

Related Articles