Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Մասնագիտական հաղորդակցման շրջանակներում թարգմանություն հասկացությունը բնութագրում են որպես միջլեզվային և միջմշակութային միջնորդության, բանավոր և գրավոր ձևաչափով շփման տեսակ, որի ընթացքում տեքստի բովանդակությունը ներկայացվում է մեկ այլ լեզվով, իսկ թարգմանության համապատասխանության, ճշգրտության աստիճանը մեծ մասամբ կախված է թարգմանչի առջև դրված խնդրից։  Թարգմանության ժամանակ տեղի է ունենում ոչ միայն շփում երկու լեզվի միջև,  այլև երկու մշակույթի միջև։[1]Այս տեսանկյունից իր բնույթով յուրահատուկ է հայերենի և ադրբեջաներենի շփումը՝ հաշվի առնելով տվյալ լեզուներով խոսող ժողովուրդների՝ մեղմ ասած ոչ բարեկամական հարաբերությունները։ Այդ համատեքստում կարևոր է փաստել, որ երկու լեզուների միջև առկա տարբերությունները թարգմանչից պահանջում են առավել մեծ պրոֆեսիոնալիզմ` որակյալ, բարձր մակարդակի թարգմանական աշխատանք կատարելու համար։ Սույն աշխատանքի նպատակն է  ցույց տալ այն մեթոդները, միջոցները, որոնց շնորհիվ թարգմանիչն ավելի դյուրությամբ կկատարի իր առջև դրված խնդիրը և կհաղթահարի աշխատանքի ընթացքում առաջած դժվարությունները։ Թարգմանության մեջ էական դեր ունի նաև լեզվամտածողությունը, և երկու լեզուների լեզվամտածողության նրբություններին տիրապետելը ևս մեծապես կարևորվում է թարգմանություն կատարելու գործում։ Չնայած վերոնշյալ տարբերություններին, այնումենայնիվ, ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական հաճախ մասնագետները կատարում են համապատասխան թարգմանություններ և´ ադրբեջաներենից հայերեն, և´ հակառակը՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևաչափերով։ Փաստելով, որ սույն աշխատանքը երկու լեզուների միջև թարգմանական ոլորտում կատարվող զուգադրական քննության առաջին փորձն է, անդրադարձը նմանատիպ թարգմանական աշխատանքների ընթացքում ի հայտ եկող խնդիրներին կնպաստի մասնագետներին իրենց աշխատանքն ավելի որակով և արդյունավետ կազմակերպելու գործում։ Չնայած երկու լեզուների միջև գոյություն ունեցող էական տարբերություններին, աշխատանքում վեր են հանվել այն հիմնական ընդհանուր գծերը, օրինաչափությունները, որոնք կնպաստեն թարգմանչական գործն ավելի բովանդակալից, գրագետ և ընդունված չափանիշներին համապատասխան կերպով կատարելուն։</jats:p>

Show More

Keywords

երկու են լեզուների ընթացքում միջև

Related Articles