Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Իսլամի հինգ հիմնասյուները՝ շահադան, աղոթքը, նվիրատվությունը, պահքը և ուխտագնացությունը պարտադիր են բոլոր մուսուլմանների՝ և՛ սուննիների, և՛ շիաների համար, սակայն ծայրահեղ շիայական ուղղությունները դրանց հաճախ չեն հետևում, փոփոխությունների են ենթարկում, կամ փոխարինում որևէ այլ, տեղային բնույթ կրող նմանատիպ երևույթներով։ Օրինակ, գլխավորապես Իրանի արևմտյան շրջաններում, մասամբ նաև Իրաքում բնակվող ահլ-է հաղղերի սուրբ գրքում՝ Սարանջամում, անդրադառնալով կրոնի հիմնասյուներին, նշվում են ոչ թե վերոնշյալ հինգը, այլ միայն այս կրոնական խմբի կողմից հիմնասյուն համարվող չորսը՝ մաքրությունը, բարեպաշտությունը, անգոյությունը և պատրաստակամությունը։ Շահադան առհասարակ բացակայում է, աղոթքը փոխարինվում է ջամով, նվիրատվությունը՝ ծիսական զոհաբերությամբ ու հյուրասիրություններով, երկարատև պահքը՝ տարեկան մեկ կամ երկու անգամյա եռօրյա պահքով, իսկ ուխտագնացությունը Մեքքա կամ Մեդինա՝ ահլ-է հաղղերի սրբավայրեր այցելությամբ։ Այստեղ հանգամանալից կանդրադառնանք ահլ-է հաղղերի շրջանում իսլամի հինգ հիմնասյուների պահպանման խնդիրներին, կփորձենք պարզել դրանք այլ տարբերակներով փոխարինելու պատճառները։</jats:p>

Show More

Keywords

են կամ այլ ահլէ հաղղերի

Related Articles