Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Միջնադարյան նշանավոր իրավաբան, աստվածաբան, հանբալիական կրոնաիրավական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Իբն Թայմիայի՝ (1263-1328) սուֆիականության դեմ ուղղված քննադատությունները իսլամում նորարարությունների (bid‘a) դեմ նրա անզիջում պայքարի մի մասն են կազմում։ Հոդվածի հիմնական նպատակն է հեղինակի ամենանշանավոր աշխատություններից մեկի՝ «Քիթաբ ալ-Ջավաբի» (ամբողջական անվանումն է «Ճշմարիտ պատասխան նրանց, ովքեր փոխել են Մեսիայի կրոնը» (al-Jawāb al-Ṣaḥīḥ li Man Baddala Dīn al-Masīḥ)) օրինակով ներկայացնել իբն Թայմիայի՝ սուֆիականության դեմ ուղղված քննադատությունները։ Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև հետազոտողների շրջանում սուֆիականության նկատմամբ Իբն Թայմիայի վերաբերմունքի շուրջ միասնական կարծիքի բացակայության խնդրին։</jats:p>

Show More

Keywords

Թայմիայի սուֆիականության դեմ Իբն ուղղված

Related Articles