Abstract
<jats:p>Մուսուլմանական իրավունքը՝ ֆիկհը, իսլամի կրոնաիրավական ոլորտն է, որը սահմանում է մուսուլմանների օրինական վարքի կանոնները, թույլատրում կամ արգելում է նրանց այս կամ այն արարքը: Ֆիկհը թարգմանաբար նշանակում է «խորը ըմբռնում», իսկ «ֆիկհ» եզրույթը հայերեն կարելի է մեկնաբանել որպես իսլամական օրենքը մեկնաբանող ու բացատրող նորմերի ժողովածու, «իսլամական իրավունք»[1] կամ մուսուլմանական ուսմունք վարքագծի կանոնների վերաբերյալ, այսինքն առավել լայն իմաստով՝ մուսուլմանական իրավունք[2]: Ֆիկհն իսլամի իրավական ոլորտն է՝ մտադրությունների էությունը ճիշտ ընկալելու մասին: Այս առումով ֆիկհ բառի օգտագործման հաստատումը կարելի է գտնել Մուհամմադ մարգարեի հետևյալ խոսքերում. «Նրան, ում Ալլահը բարին է կամենում, շնորհում է նաև կրոնի ճշմարիտ ընկալման կարողություն»[3]։ Ալ-Շաֆիին զգալի ավանդ է ունեցել իսլամական իրավունքի զարգացման վրա։ “Uṣūl al-fiqh”-ի տեսությունն առանց սկզբունքային փոփոխությունների ընդունվում է նաև ժամանակակից մուսուլմանական իրավագիտության կողմից և դիտվում է որպես ֆիկհի տեսական հիմք: [1] Кирабаев Н. С., Политическая мысль мусульманского средневековья, М., 2005, стр. 61-62. [2] Ислам энциклопедический словарь, М., "Наука", Главная редакция восточной литературы, 1991, стр. 254-259. [3] Аль-Бухари, "Сахих Аль-Бухари", т. 4, стр. 223-224; Муслим "Сахих Муслим" (Бейрут: Дар Аль Арабийя, без даты), т. 3, стр. 1061.</jats:p>