Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ծագումնաբանությունն Արևելքի և Արևմուտքի շատ ժողովուրդների ավան­դական մշակույթի կարևոր ոլորտներից է: Ծագումնաբանական գիտելիքը (nasab) հա­­տուկ նշա­նակություն է ունեցել արաբների համար ոչ միայն նախաիսլամական և իսլամական ժամանակաշրջանում, այլև այն լայն տարածում ունի նաև ժամանակակից արաբա­կան աշխարհում: Ծա­գումնաբանական երկերն արաբական ավանդական գրավոր մշակույթի հիմ­­նա­կան մասն են կազմում։ Եվ ուշագրավ է տեքստաբանական վերլուծության ենթարկել  9-րդ դարի հայտ­նի պատ­միչ Ահմադ իբն Յահյա իբն Ջաբիր ալ-Բալազուրիի` արաբամուսուլմանական ծագումնաբանական գիտության կա­րևո­րա­գույն երկի` «Գիրք ազնվականների ծագումնաբանության մասին» («Kitāb Ansāb al-Ashrāf») –խաբարները։ Սույն հոդվածում փորձ է արվում պատմահամեմատական, պատմավեր­լուծա­կան, տիպաբանական և համադրական մեթոդներով՝ վեր հանել խաբարների խորքային առնչությունները, ինչպես նաև բնութագրել դրանցում առկա իմաստային գերակայություններն ըստ հաջորդայ­նութ­յան՝ առաջարկելով սեփական դասակարգումը: Սույն հոդվածի նպատակն է լուսաբանել խաբարների իմաստային և արժեքային, մշակութային շերտերը, որը կօգնի խաբա­ների համա­կող­մանի և ամբողջական ընկալմանը պատմական համատեքստում։ </jats:p>

Show More

Keywords

ավանդական մշակույթի Ծագումնաբանական նաև արաբական

Related Articles