Abstract
<jats:p>Տևական ժամանակ Մերձավոր Արևելքում և Հյուսիային Աֆրիկայում քաղաքական ակտիվության մենաշնորհը պատկանում էր այսպես կոչված անգլո-սաքսոնական աշխարհի երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, ինչպես նաև ԽՍՀՄ-ին, որի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը, միջազգային հարաբերությունների երկբևեռ համակարգի փլուզման արդյունքում մասամբ կորցրեց այն: «Սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ-ը և Եվրամիությունը, որոշ առումով նաև ՌԴ-ն շարունակում էին պահպանել իրենց ավանդական ներկայությունը տվյալ տարածաշրջանում, սակայն իրավիճակը հետզհետե սկսեց փոխվել 2000-ականներին: Չինաստանը, որը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ուներ բավականին նվազ ներգրավվածություն՝ շնորհիվ 2000-ականների առաջին կեսին սկսված տնտեսական արագ զարգացմանը՝ պաշտոնական Պեկինը սկսեց որոկապես նոր հարաբերություններ կառուցել էներգակիրներով հարուստ մերձավոր-արևելյան և հյուսի-աֆրիկյան երկրների հետ: Այդ երկրներից մի քանիսի միջոցով Չինաստանը սկսեց ապահովել իր էներգետիկ անվտանգությունը և ոչ միայն: Չիանստանը՝ վերը նշված տարածաշրջանների երկրների հետ «ջերմագին հարաբերությունների կառուցման երկխոսությունը» սկսեց իրականցնել «փափուկ ուժի» միջոցով: Արդի միջազգային հարաբերություններում Չինաստանի կողմից գործադրվող «փափուկ ուժի» քաղաքականությունը իր գաղափարական հենքով և գործիքակազմով յուրօրինակ է և անչափ հետաքրքրական: «Փափուկ ուժ»-ի քաղաքականության գործադրման արդյունավետությունը՝ արաբական աշխարհում պաշտոնական Պեկինին հաճախ դարձնում է ամենաէկան դերակատարություն ունեցողներից մեկի: Սույն հոդվածում փորձ է արվում գիտական քննարկման ներկայացնել չինական «փափուկ ուժի» հայեցակարգը և դրա գործադրման օրինակը եգիպտա-չինական հարաբերությունների լույսի ներքո:</jats:p>