Abstract
<jats:p>Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը վերջին տասնամյակներում գլոբալ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։ Մշակութային ժառանգության անշարժ կառույցներից ու տարածքներից բացի, միջազգային մշակութային քաղաքականությունը սկսեց կենտրոնանալ նաև ավանդույթների և դրանց կրողների ուղղությամբ՝ համարելով այն ժամանակակից մշակութային միջավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության ապագայի խնդիրը։ 2006թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան՝ մաս դառնալով միջազգային օրակարգի։ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային և տեղական տարբեր անվանակարգերում և ցանկերում տվյալ երկրի մշակութային ժառանգության տարրերի ներառումը ի թիվս բյուրոկրատական, պետական քաղաքականության գործընթացների, նախևառաջ ենթադրում է բովանդակային և հայեցակարգային մոտեցումներ։ Այս առումով, հայագիտության ոլորտը վճռորոշ դեր ունի։ Հոդվածում քննարկվում են հայագիտության հնարավորությունները և ներուժը՝ ոչ նյութական մշակութային ժառանգության գլոբալ և տեղական քաղաքականության դինամիկ զարգացումների համատեքստում։ Կարևորվում են ինչպես հայագիտական ուսումնասիրությունների մեթոդաբանական մոտեցումների վերա(սահմանելու) խնդիրները, սեփական մշակութային ժառանգության «թարգմանության» և գլոբալ շտեմարաններում ներկայացվածության համար անհրաժեշտ մոտեցումների ներուժը, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգության ստեղծած չափանիշներին աջակցող հետազոտական միջավայրի ներուժի խնդիրներն ու հնարավորությունները։ Միաժամանակ ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը մեթոդաբանական առումով հայագիտության համար լուրջ ներուժ ունի միջգիտակարգային, ներառական և քաղաքականության վրա գործուն ազդեցություն ունեցող հետազոտությունների իրականացման առումով։ Այս ներուժի իրացումը փոխադարձ արդյունավետ կարող է դառնալ ինչպես հայագիտության հետազոտությունների, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգության փորձի պահպանության համար։</jats:p>