Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Անվանի հայ հնագետ Ռաֆիկ Թորոսյանը գիտական լայն հանրությանը ծանոթ է հիմնականում Հայաստանում վաղ երկրագործական հասարակության կազմավորմանն ու զարգացմանը նվիրված աշխատություններով: Իրականում նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը անհամեմատ ավելի ընդարձակ էր՝ ընդգրկելով հնագիտական ուսումնասիրության ենթակա բոլոր ժամանակաշրջանները: 1960-70 թթ. Ռ. Թորոսյանի պեղումներն Արարատյան դաշտի վաղ երկրագործական բնակավայրերում թույլ տվեցին նորովի մեկնաբանել տարածաշրջանի հնագույն մշակույթը, վեր հանել նեոլիթ-էնեոլիթյան մշակույթի առանձնահատկությունները և հատկանշական գծերը: Միևնույն ժամանակ, պեղումների ընթացքում հուշարձանների վերին հորիզոններից հայտնաբերված բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանին բնորոշ նյութը (բացառությամբ Էջմիածնի բաց բիոֆիլտրի տարածքի դամբարաններից հայտնաբերված նյութերից) հազվադեպ է արծարծվում մասնագիտական գրականության մեջ: Վաղ բրոնզի դարաշրջանի նյութերը թեպետ համեմատաբար սակավ են, սակայն դրանց սփռվածությունը թույլ է տալիս ենթադրել տարածքի բավականաչափ խիտ բնակեցման մասին: Տվյալ ժամանակաշրջանում ուսումնասիրվող տարածքը գտնվում էր Մոխրաբլուրի ձգողականության տիրույթում: Միջին բրոնզին բնորոշ նյութերը ներկայացված են ինչպես դամբարանային համալիրներում, այնպես էլ բնակատեղիներում: Միջին բրոնզի դարաշրջանի դամբարանային համալիրները բնորոշ են ողջ շրջափուլին, այն ժամանակ երբ բնակատեղիները վերստին բնակեցվում են սկսած Ք.ա. II հազ. սկզբից և բնորոշվում են գունազարդ խեցեղենով: Տարածաշրջանի յուրացումը շարունակվում է նաև ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում, երբ Էջմիածնի տարածաշրջանը մտնում էր ընդգրկված էր մեծամորյան ագլոմերացիայի կազմում:  </jats:p>

Show More

Keywords

են էր վաղ բնորոշ բրոնզի

Related Articles