Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Կազմավորվելով Հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավում, Միտանին զբաղեցնում էր հսկայական տարածք, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել «արգավանդ կիսալուսին»։ Ասորեստանի հետ պատերազմում՝ Սալմանասար I-ի օրոք, Միտանին և նրա դաշնակիցները ծանր պարտություն են կրում, սակայն շարունակում են պայքարել։ Դիմադրության հզոր կենտրոններ են դառնում Հարքը՝ Տուրուբերանում և Արագածոտնը՝ Այրարատում։ Դա հավանաբար հետևանք էր Ասորեստանի գերիշխանությանը համակերպվել չկամեցող բնակչության արտագաղթերի՝ դեպի հյուսիս։ Այդ են վկայում ինչպես հնագիտական տվյալներն ու տեղանվանաբանական զուգահեռները, այնպես էլ «Հայկի ու Բելի» ավանդազրույցից քաղված տեղեկությունները, որոնք պահպանվել են  հայ պատմիչների երկերում։ Թուկուլթի-Նինուրտա I-ը հայտնում է անհնազանդ Կադմուխի երկիրը նվաճելու և այն հարկատու դարձնելու մասին։ Միտանական որոշ տեղանուններ իրենց զուգահեռներն են գտնում Հայկական լեռնաշխարհում։ Կարելի է եզրակացնել, որ քննարկվող ժամանակաշրջանում Միտանիի բնակչության արտագաղթը տեղի է ունեցել երկու ուղղություններով՝ դեպի հյուսիս-արևմուտք և հյուսիս-արևելք։ «Արգավանդ կիսալուսնի» և Հայկական լեռնաշխարհի ժողովուրդների միջև մշակութային առնչություններն սկսվել են շատ ավելի վաղ և ընդգրկել են տարբեր բնագավառներ՝ գիր, ռազմական գործ, կնքագործություն, մետաղագործություն, խեցեգործություն և այլն։ Միտանական մշակույթի մի շարք ավանդույթներ Հայկական լեռնաշխարհում պահպանվել ու շարունակել են զարգանալ նաև ավելի ուշ դարաշրջաններում։ Նպատակահարմար ենք գտնում Հայկական լեռնաշխարհում հին հայկական մշակույթին անմիջականորեն նախորդող երկաթեդարյան մշակույթը՝ վաղից մինչև ուշ փուլը ներառյալ, անվանել հնագույն հայկական մշակույթ։</jats:p>

Show More

Keywords

են Հայկական ու լեռնաշխարհում լեռնաշխարհի

Related Articles