Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Անկախության հռչակումից հետո Արցախի Հանրապետությունում առաջընթաց նկատվեց պետականաշինության և հոգևոր-մշակութային ու գիտակրթական ոլորտներում: Դրանց նպաստելու կոչված հանրային նախաձեռնությունները իրագործելու նպատակով 2006 թվականին Շուշիում հիմնադրվեց «Կաճառ» գիտական կենտրոնը, որը նշանակալի դեր խաղաց հատկապես հայագիտության զարգացման և Արցախի պատմության ուսումնասիրության գործում։ Ստեղծված մասնագիտական գրադարանում ու Արցախի պատմության արխիվում պահպանվում էին եզակի նյութեր Արցախյան շարժման, 1991-1994 թթ. հայրենական պատերազմի և Արցախում լույս տեսած պարբերական մամուլի վերաբերյալ։ Հայագիտության հրատապ հարցերը արծարծելու և անտիպ վավերագրերը գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով Կենտրոնը հրատարակեց «Կաճառ» տեղեկագիրը, այնուհետև՝ տարեգիրքը, ուսումնամեթոդական աշխատանքներ, փաստաթղթերի ժողովածուներ և Արցախի լրագրության պատմության մասին ուսումնասիրություններ։ 2008 թվականին, Շուշիի պատմության թանգարանի հետ համատեղ, իրականացվել են նորահայտ հուշարձանների ուսումնասիրություններ։ 2011 թվականին Կենտրոնը հաջողությամբ իրականացրեց հայագիտության զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր՝ ներգրավելով երիտասարդ մասնագետների։ Կենտրոնի առանցքային գործունեությունից է ռազմավարական նշանակություն ունեցող թեմաներին նվիրված միջազգային գիտաժողովների կազմակերպումը և դրանցում ներկայացված նյութերի տպագրումը, ինչը յուրահատուկ լիցք հաղորդեց Արցախում  հայագիտության զարգացմանը։ 2020 թ. նոյեմբերին Շուշիի քաղաքը բռնազավթվեց, ինչի պատճառով հայ ժողովրդի մտավոր ժառանգության մի կարևոր մասը, որը խնամքով հավաքվել ու պահվում էր Կենտրոնում, ցավոք, կորուսվեց: Սակայն հայագիտության արցախյան դպրոցի զարգացման հասարակական նախաձեռնությունները շարունակվեցին Ստեփանակերտում, իսկ 2023 թվականին՝ Արցախը ամբողջովին բռնազավթվելուց հետո, Կենտրոնը տեղափոխվեց Երևան, որտեղ կատարվում են հայագիտական հետազոտությունները։ Կենտրոնի հրատարակությունները թվայնացվել են և հասանելի են Հայաստանի ազգային գրադարանի կայքում։</jats:p>

Show More

Keywords

Արցախի թվականին հայագիտության պատմության են

Related Articles