Abstract
<jats:p>Ներկայումս հայագիտությունը վերածվել է Հայաստանի ու հայության մասին կոնկրետ գիտությունների արդյունքների ինտեգրալ ընկալման վրա հիմնված գիտական աշխարհայացքի, որն, անշուշտ, չունի սեփական տեսությունն ու մեթոդը, բայց մրցակցային նոր միջավայրում կարող է հակազդել Հայաստանի ու հայության մասին օտար հայացքներին՝ անկախ պետականության ներսում բյուրեցող հայկական հայացքի միջոցով։ Ուստի մրցակցային նոր միջավայրում գործող պետության խնդիրը հայագիտության կառավարման համակարգի՝ հայագիտական համակարգի ձևավորումն է՝ ինչպես իր, այնպես էլ սեփական քաղաքացիների ինքնաճանաչողության, ինքնապահպանման, ինքնավերարտադրության և ինքնադրսևորման առաջադրանքները գիտականորեն հիմնավորելու և պատշաճ մակարդակով լուծելու համար։ Մինչ օրս հայագիտությունն ուներ չորս հիմնական գործառույթներ՝ գիտա-ճանաչողական, դիդակտիկ-ուսուցողական, արժեքների ձև ավորման ու սեփական հիմքի վրա զարգացման և պաշտպանության ու քարոզչության։ Ներկա հոդվածում մենք հանգել ենք այն եզրակացությանը, որ դրանց պետք է գումարել հինգերորդ՝ քաղաքակրթական գործառույթը։ Պատճառն այն է, որ երկայումս համաշխարհային քաղաքակրթությանը մարտահրավեր նետող «Թուրան» նախագծին կարող է դիմակայել հնդեվրոպացիների պատմական միջուկի բացահայտումն ու համախմբումը՝ Հնդկաստանից ու Իրանից մինչև ռոմանա-գերմանական աշխարհ, որը թույլ կտա չեզոքացնել Թուրան նախագծի՝ գլոբալ ռեգիոնի վերածվելու հնարավորությունները։ Նման հեռանկարն ունի իր աշխարհաքաղաքական ու տնտեսական ասպեկտը՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա կոմունիկացիոն առանցքը, որը կարելի է դիտարկել որպես հնդեվրոպական կամ արիական ժողովուրդների մշակութային ընդհանրությունների բացահայտման գիտական առաջադրանքի հիմք։</jats:p>