Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հայ գրերի գյուտից հետո արձանագրություններ են փորագրվել պատմաճարտարապետական կոթողների, տաճարների և հասարակական շենքերի պատերին, որոնք կարևոր տեղեկություններ են հաղորդում հուշարձանների կառուցման, կառուցող վարպետների, նվիրատվությունների, պայմանագրերի և այլ իրողությունների մասին: Պատմական Հայաստանի ողջ տարածքում պահպանվել են շինարարական, նվիրատվական, կանոնաիրավական, հիշատակագրային բնույթի հազարավոր արձանագրություններ, որոնց թիվն ավելանում է տարեցտարի հողաշինական և գյուղատնտեսական աշխատանքների, հնագիտական պեղումների արդյունքում:  Վիմագրական հուշարձանների ընդօրինակումն ու պահպանությունը կարևորվեց XIX դարից սկսած: Այն միշտ եղել է մասնագետների, պետության, պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում: Սակայն պետք է արձանագրել, որ խորհրդային և հետխորհրդային տարիներին հանրապետության տարբեր շրջաններում այդ ենթահուշարձանների պահպանությունը չի կատարվում պատշաճ կերպով, որի հետևանքով կոթողը կորցնում է իր պատմական արժեքը: Սույն հոդվածում փորձել ենք ներկայացնել վիմագրերի պահպանության խնդիրը Հայաստանում հարյուրամյակի ընթացքում:</jats:p>

Show More

Keywords

են արձանագրություններ հուշարձանների պահպանությունը Հայ

Related Articles