Abstract
<jats:p>1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը ցույց տվեց երկրի ներսում տիրող անկայուն իրավիճակը։ Ինչպես նաև պետք է փաստել, որ Թուրքիայի բանակի վերնախավը, նախքան ռազմական հեղաշրջման բուն գործողությունները սկսելը, դեռ երկար ժամանակ ինտենսիվ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան պետական գործիչների հետ։ Ի վերջո այս ամենը հաջող իրագործելուց հետո, ռազմական հեղաշրջումը իրականացնողները դարձան երկրում իշխանություն։ Սրա շնորհիվ վերացվեց նաև «քրդական շարժումը», ինչը ևս քննարկվում էր ռազմական վերնախավի կողմից։ Քաղաքական կուսակցությունները չարգելվեցին, բայց արգելվեց նրանց հրապարակային գործունեությունը, փաստացի քաղաքական կյանքը գտնվում էր ռազմական վերանախավի ձեռքում։ </jats:p>
Show More
Keywords
ռազմական
հեղաշրջումը
նաև
էր
1980թ