Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>  Սուրեն Պիպոյանի արվեստն անցել է զարգացման մի քանի փուլ։ Ի պատասխան  ժամանակի մարտահրավերների և իր անձնական ձգտումների նա ստեղծեց սեփական գեղարվեստական ձեռագիրը։ Խրուշչովյան «ձնհալի» տարիներին՝ արվեստի ազատականացման մթնոլորտում, խորհրդային, այդ թվում հայ արվեստագետները հնարավորություն ստացան ծանոթանալու արևմտյան առաջադիմական արվեստի`պահեստներից հանված հավաքածուներին, այցելելու ցուցահանդեսներ, զորօրինակ՝ մեքսիկացի մոնումենտալիստների, Պիկասոյի, Լեժեի և շատ այլոց։ Այս տարիներին Սուրեն Պիպոյանի գեղարվեստական ձեռագիրը ենթարկվեց նշանակալի փոփոխությունների՝ ձեռք բերելով կուբիզմի և էքսպրեսիոնիզմի տարրեր։ Ակադեմիական կրթության հետ համատեղ դա հանգեցրեց նկարչին 1950-ականների կեսերից ձևավորվող նոր`  «խստաշունչ ոճին», որը, որոշ փոփոխություններով, մնաց նրա ողջ ստեղծագործական կյանքի ուղեկիցը։ Սրան նպաստեց  նաև «աշխատանքային ռոմանտիզմի» գաղափարը, որը տարածված էր Խորհրդային Միությունում 1960-70-ականներին, ինչպես նաև՝ նկարչի անձնական կենսագրությունը, որ անցել էր մանկության զրկանքների և Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքների միջով։ «Խիստ ոճը», ազատվելով սոցռեալիզմի կոկած, կեղծ լավատեսական գաղափարներից և մանրացվածությունից, փոխարինեց դրանք ճշմարիտ և չսիրունացված նոր ռեալիզմով։ Սուրեն Պիպոյանը ստեղծեց բազմաֆիգուր կոմպոզիցիաների ամբողջ շարք [հոդվածում դիտարկված են 12 աշխատանքներ], որոնց ընդհանուր բնութագիրը ներառում է աշխատանքային ռոմանտիզմը, հերոսականությունը, մոնումենտալությունը: Դրանք առանձնանում են զուսպ երփնապնակով, երկրաչափականացված ձևերով, առնական կերպարներով և արտահայտիչ հուզականությամբ։ Պիպոյանը անդրադարձել է աշխատանքի, պատերազմի, ցեղասպանության, պայքարի թեմաներին, արվեստագետի և մտավորականի կերպարին։</jats:p>

Show More

Keywords

Սուրեն Պիպոյանի անցել անձնական ստեղծեց

Related Articles