Abstract
<jats:p> Սույն հոդվածում քննության է դրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ 1921թ․ հուլիսի 5-ի Ադրբեջանի կազմ ընդգրկելու մասին որոշումից մինչև 1923թ․ հուլիսի 7-ի՝ ինքնավարության շնորհման և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ձևավորման մասին որոշումն ընկած ժամանակահատվածում հիմնախնդրի շուրջ ծագած հակասությունները, դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ պատմաքաղաքագիտական գրականության մեջ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու մասին որոշումից հետո ստեղծված իրավիճակը ոչ լիարժեք է քննության առնված, և բազմաթիվ դեպքերում առկա է խնդրի նկամամբ միակողմանի, կանխակալ վերաբերմունք, մինչդեռ 20-րդ դարի ամենասուր հակամարտություններից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրա շուրջ ստեղծված զարգացումների ողջ ընթացքը, ցույց է տալիս, որ հակամարտության հետ կապված որոշումների թողած իրական հետևանքներն ու վերաբերմունքը նորովի պարզաբանման կարիք ունեն և նրանում անթույլատրելի են միակողմանի անդրադարձներն, առանց համապարփակ դիտարկման, առավել ևս, որ որոշման արդյունքների անմիջական կրողների՝ Լեռնային Ղարաբաղի հայության հակազդեցությունը պատշաճ ուշադրության չէր արժանացել։ Քննության դրված խնդրի վերաբերյալ առկա են մի շարք ուսումնասիրություններ, թե հայ, թե ադրբեջանական պատմագիտության մեջ, սակայն հարկ է ընդգծել, որ կան իրական բացթողումներ, մասնավորապես առկա է խնդրի նկատմամբ միմյանցից խիստ հակադիր դիրքորոշումներ։ Մեր նպատակն է վեր հանել դեպքերի իրական ընթացքը, ի վերջո դիտարկել հարցը՝ թե որքանով էր այն արտացոլում ազգային մեծամասնության՝ արցախահայության ազատ կամարտահայտումը, որքանով էր ընդունելի և արդարացի։</jats:p>