Abstract
<jats:p> Գրողի ստեղծագործական մշակումների համեմատական քննությունը նրա լեզվաոճական նկատառումները, գեղագիտական սկզբունքների զարգացումը, ոճի հղկման ընթացքը բացահայտելու նոր հնարավորություն է ընձեռում: Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել պատանի Չարենցի ոճամտածողության փոփոխությունների ողջ գունապնակը՝ «Դանթեական առասպել» պոեմի ստեղծագործական պատմության հենքի վրա: Ուսումնասիրության սկզբնաղբյուրներն են հիշյալ պոեմի 1916, 1922 և 1932 թվականների հրատարակությունների տպագիր բնագրերը, ինչպես նաև հրապարակվում և առաջին անգամ համակողմանիորեն քննվում են 1932թ. տպագիր բնագրի վրա Չարենցի ձեռագրով կատարված վերջին ուղղումները, որոնք ակադեմիական հրատարակության մեջ ներառված չեն[1]: </jats:p>
Show More
Keywords
ստեղծագործական
են
տպագիր
Գրողի
մշակումների