Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածի նպատակն է ներկայացնել նշանագրության պատմության զարգացման և ուսումնասիրության ընթացքը։ Հոդվածում ակնհայտ երևում է, որ բավական քիչ է ուսումնասիրված գրանշանային պատմությունը։ Հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ պատմության էջերից չի վերացել նշանագիրք իմաստնոցը, սակայն խորաքնին չի ուսումնասիրվել։ Հարցին լրջորեն մոտեցել են Ա․ Աբրահամյանն ու Հ․ Աճառյանը, իսկ մնացած գիտնականները պարզապես մեթոդական քննության չեն ենթարկել։ Հոդվածը արդիական է պատմաքաղաքական մի շարք չլուծված հարցերի համար՝ որպես ապացույց, հատկապես «մշակութային կողոպուտի» դեմ պայքարելու համար։ Արդի ժամանակաշրջանում խորացել է հայոց պատմության խեղաթյուրումն  ու զեղծարարությունը, որի դեմ պայքարելը պետք է իրականացնել ոչ միայն գրելով գիտական աշխատանքներ, այլև՝ բացահայտել հնագույն ժամանակներից մեզ հասած պատմական փաստերն ու աղբյուրները։  Հետազոտությունը նպատակային դարձնելու համար ուսումնասիրել և օգտվել ենք պատմիչների սկզբնաղբյուրներից, գիտնականների հետազոտական ուսումնաիրության տվյալներից, հետազոտության հիմք ենք դարձրել Մաշտոցի անվան Մատենդարանի հնատիպ ձեռագիր-մատյանները, որոնցում ուսումնասիրել ենք միջնադարյան գրիչների կողմից գրի առնված նշանագրերը։ Մայր ցուցակներից գրի ենք առել 52 ձեռագիր-մատյանների համարներ, որոնցում առկա են նշանագրեր։ Հայերեն նշանագրությունը հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչներից է, որի ակունքները հասնում են նախագրային շրջանին։ Այս համակարգը, որը ժամանակի ընթացքում կրել է փոփոխություններ և վերաձևակերպումներ, ունեցել է ինչպես հաղորդակցական, այնպես էլ պաշտամունքային, ծիսական և մշակութային նշանակություն։ Հոդվածում քննարկվում են նշանագրերի առաջացման պատմական հիմքերը, դրանց կիրառությունը տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես նաև դրանց ազդեցությունը հայերեն գրային համակարգի հետագա ձևավորման վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվում նշանագրերի կիրառմանը կրոնական և պաշտամունքային ոլորտներում, ինչպես նաև դրանց դերին ազգի ինքնության պահպանման և փոխանցման գործընթացում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ հայերեն նշանագրերը, չնայած իրենց փոխարինմանը Մեսրոպ Մաշտոցի այբուբենով, շարունակում են մնալ կարևոր մաս հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ, արժանանալով նոր ուսումնասիրությունների և վերլուծությունների։</jats:p>

Show More

Keywords

են մշակութային ենք պատմության որ

Related Articles