Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>XVI դարի սկզբից Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի տիրապետության տակ։ Հայերը սեփական հայրենիքում կորցրել էին ոչ միայն պետականություն վերականգնելու հնարավորությունից, այլև ստիպված էին առերեսվել հասարակական հարաբերություններում մուսուլման նվաճողների հետ ոչ իրավահավասար կարգավիճակի պայմաններին։ Հայաստանում կատարվող փոփոխությունները չեն շրջանցում այնպիսի մի նուրբ ոլորտ, ինչպիսին ժողովրդագրական միջավայրն է, որը մեծապես ազդվում էր օտար էթնիկ տարրի ներթափանցումներից՝ նոր իրողություններ ստեղծելով հայերի համար։ XVIII դարի երկրորդ կեսն աչքի է ընկել նոր իրողությունների հստակ ամրագրմամբ, որոնք ազդել են նաև քաղաքական միջավայրի և գաղափարների ձևավորման ու տարածման վրա, մասնավորապես՝ հայ մելիքական շրջանակը վերջնականապես պարտվում է օտար տիրապետողներին, իսկ արտաքին քաղաքական աջակցության փնտրտուքը ձեռք է բերում հստակ ուղղություն՝ Ռուսական կայսրության տեսքով, սակայն ազատագրական պայքարի հայաստանյան (Սբ. Էջմիածին և Արցախ), հնդկահայ (Մադրաս) և ռուսահայ (Սանկտ-Պետերբուրգ և Աստրախան) կենտրոններով, որոնցից յուրաքանչյուրի պատկերացումները և վերջիններիս շարժառիթները տարբեր էին։ Մեր աշխատանքի նպատակն է ներկայացնել ազատագրական շարժման կենտրոնների պատկերացումների տարբերությունները՝ հիմքում ունենալով դրանց ժողովրդագրական միջավայրի առանձնահատկությունները։</jats:p>

Show More

Keywords

էին դարի էր կայսրության ոչ

Related Articles