Abstract
<jats:p>Հյուսիսային Կովկասի տարբեր երկրամասերում ձևավորված հայկական և ադրբեջանական համայնքների ուսումնասիրությունը վերջին տասնամյակներում խիստ կարևորվել է։ Ուսումնասիրության ընթացքում դիտարկել ենք Ստավրոպոլի երկրամասի հայկական և ադրբեջանական համայնքների ժողովրդագրական պատկերը, կատարել առկա հիմնախնդիրների ուսումնասիրում և վերլուծություն, ինչպես նաև հետազոտել ժողովրդագրական գործընթացները և միտումները: Կարևորվել է երկու համայքների շարժերի, գործընթացների, իրողությունների համեմատությունները և վերլուծությունները։ Թեմայի հիմնական խնդիրն է ուսումնասիրել համայնքների ձևավորման պատճառները, hայկական և ադրբեջանական համայնքների բաշխվածությունը Ստավրոպոլի երկրամասում, համայնքների աճի կամ նվազման դինամիկան, Հայաստանից և Ադրբեջանից արտագաղթելու վրա ազդող գործոնները, ազգամիջյան կապերը, գործնական հարաբերությունները, կրթական և մշակութային փոխառնչությունները և այլն։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հյուսիսային Կովկասի Ստավրոպոլի երկրամասի հայերի և ադրբեջանցիների ժողովրդագրական գործընթացները ձևավորվել են պայմանավորված պատմական իրադարձություններով, ներառյալ հակամարտությունները, միգրացիաները և քաղաքական փոփոխությունները: Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգեցրել է տեղահանությունների երկու համայնքներում: Հայաստանի ադրբեջանցիները ստիպված են եղել լքել իրենց տները բռնության և էթնիկական լարվածության պատճառով, մի որոշակի մասը ապաստան գտնելով Հյուսիսային Կովկասում և այլ շրջաններում: </jats:p>