Abstract
<jats:p>Հոդվածում ուսումնասիրվում են կորեական ինքնության տիպաբանությունն ու պատկերացումները։ Դիտարկվում է կորեական ինքնության կերպափոխումը պատմական գործընթացների ազդեցությամբ, մասնավորապես Ճապոնիայի վարած քաղաքականության հետևանքները, որով փորձում էին կորեական ազգը ձուլել ճապոնականին և թույլ չտալ կորեական ինքնության վերածնունդը, իսկ անկախության կորուստն ստիպեց կորեական ազգին գնալ ինքնության կերպափոխման ճանապարհով՝ կլանելով արևմտյան ու արդիական արժեքները։ Ինչպես նաև անդրադարձ է կատարվում կոնֆուցիական արժեքներին որպես կորեական ազգային ինքնության գիտակցության հիմք։ Վերլուծվում են կորեական ինքնությունները՝ վեր հանելով նմանություններն ու առանձնահատկությունները։</jats:p>
Show More
Keywords
կորեական
ինքնության
ու
են
Հոդվածում