Abstract
<jats:p>Սույն գիտական հետազոտության մեջ քննության են առնվում անգլերենի և հայերենի անդրադարձ կառույցները: Կառուցվածքային և իմաստային վերլուծությունների միջոցով վեր են հանվում այն ընդհանրություններն ու տարբերությունները, որոնք առկա են անգլերենի վերոնշյալ կառույցների և դրանց հայերեն համարժեքների միջև: Կառուցվածքային տեսակետից անգլերենում տարանջատում են բառային և վերլուծական տեսակները: Իմաստային տեսանկյունից հայերենում տարբերակում են «ներքին» և «արտաքին» անդրադարձները, որոնք տարբեր քերականական կառույցներով են հանդես գալիս անգլերենում: Եվ անգլերենում և հայերենում անդրադարձությունը արտահայտված է մի խումբ բայերով՝ բուն անդրադարձներով, որոնք իմաստային առումով նման են, իսկ կառուցվածքով՝ տարբեր: Իմաստային վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ, ի տարբերություն հայերենի, անգլերենի վերլուծական տեսակը, արտահայտված անցողական բայով և անդրադարձ դերանունով, ցուցաբերում է ավելի զանազան և բազմաբնույթ իմաստներ:</jats:p>