Abstract
<jats:p>Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել «ազատություն» հեղինակային հասկացույթի զուգորդային շերտի ձևավորման առանձնահատկությունները Ջ. Ֆաուլզի «Կոլեկցիոները» վեպում: Գեղարվեստական տեքստը միջոց է ընթերցողի գիտակցության մեջ հեղինակի աշխարհընկալման, աշխարհի հասկացական և լեզվական պատկերի արտացոլման համար: Վեպի լեզվաոճական քննությունը թույլ է տալիս վեր հանելու գեղարվեստական մի շարք զուգորդումներ, որոնք կազմում են «ազատություն» հեղինակային հասկացույթի զուգորդային շերտը: Ըստ մեր կողմից կատարված ուսումնասիրությունների` զուգորդային շերտը տրամախաչվում է խորհրդանշային, գնահատողական և պատկերային շերտերի հետ` ամբողջացնելով «ազատություն» հասկացույթի հեղինակային հայեցակերպը:</jats:p>
Show More
Keywords
ազատություն
հեղինակային
հասկացույթի
զուգորդային
շերտը