Abstract
<jats:p>Սույն հոդվածը նվիրված է պատերազմական թեմայի մատուցման յուրահատկությանը Կ. Վոնեգուտի «Սպանդանոց համար հինգ…» վեպում: Պատերազմական իրադարձությունների նկարագրությունը երկրորդական է տոտալիտար ուսմունքի ներքո մարդու անհատականության ոչնչացման նկատմամբ: Կ. Վոնեգուտի և իր ժամանակակիցների համար աշխարհը աբսուրդ է և գտնվում է մարդկային «ես»-ից դուրս, և այս վեպը այդ գաղափարի հեգնական արտացոլումն է: Հեղինակը կարծում է, որ անհնար է ստեղծել պատերազմի համապարփակ պատկեր, քանի որ դա հավասար է տրամաբանության որոնմանը աբսուրդի աշխարհում: Փաստորեն, այս վեպում հեղինակը փորձում է բացատրել ընթերցողին, թե ինչու հնարավոր չէ գրել վեպ պատերազմի մասին: Կ. Վոնեգուտը վստահ է, որ պատերազմը անկարող է վերականգնել արդարությունը, քանզի այն գոյություն չի ունեցել ի սկզբանե:</jats:p>