Abstract
<jats:p>Ժամանակակից սուր մրցակցային պայմաններում բարձրագույն կրթական հաստատությունները կանգնած են կառավարման և կազմակերպչական մշակույթի նոր մոդելի ձևավորման հրամայականի առաջ։ Այս համատեքստում, հոդվածում քննության առարկա է դարձվում գործարար հաղորդակցման, էթիկայի և էթիկետի դերը՝ որպես մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կրթական միջավայրի արժեքահեն կայունության ապահովման առանցքային գործոն։ Տեսական հիմքում ներառված է միջազգային փորձի համադրական վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս բացահայտել բարձրագույն կրթության համակարգերում էթիկական կառավարման և հաղորդակցման մշակույթի դրսևորումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ԱՄՆ և ԵՄ երկրների բուհական փորձին, որտեղ էթիկան դիտարկվում է ոչ միայն որպես վարքագծի կարգավորիչ, այլև՝ որպես կրթության որակի ապահովման ու մարդկային ռեսուրսների զարգացման ռազմավարական բաղադրիչ։ ԱՄՆ համալսարաններում ձևավորված «Professional Conduct Standards» և եվրոպական համալսարանների էթիկական կանոնագրքերը օրինակ են այն մոդելների, որոնք ապահովում են ակադեմիական ազնվություն, թափանցիկություն, հաշվետվողականություն։ ԵՄ կրթական քաղաքականության շրջանակում (EUA, Bologna Process) առանձնահատուկ շեշտ է դրվում էթիկայի ու հաղորդակցման հմտությունների համակարգային ներառման վրա՝ որպես կառավարման և կազմակերպչական մշակույթի մասի։ Հետազոտությունը նպատակ ունի վերհանել այդ տարբերություններն ու առաջարկել համադրված մոտեցում, որը կօգնի ձևավորել ազգային էթիկական կառավարման մոդել՝ համահունչ միջազգային չափանիշներին և տեղական կրթական միջավայրի առանձնահատկություններին։ Հետազոտության գիտական նորույթը պայմանավորված է գործարար էթիկայի, էթիկետի և հաղորդակցման համակցված կիրառման համակարգային մոդելի մշակմամբ, որն ապահովում է մարդկային ռեսուրսների կառավարման արժեքահեն մոտեցման ու կառուցվածքային կայունության փոխկապակցումը։ Հետազոտության արդյունքում կատարված եզրակացությունները փաստում են, որ առանց էթիկական կառավարման հստակ մեխանիզմների և հաղորդակցական քաղաքականության հետևողական զարգացման անհնար է ապահովել բարձրագույն կրթության որակի բարելավում, հանրային վստահության վերականգնում և մրցունակության երկարաժամկետ աճ։ Բուհերում էթիկական և հաղորդակցական գործոնների ներդաշնակ զարգացումը նպաստում է կազմակերպչական մշակույթի ձևավորմանը, կոնֆլիկտների նվազեցմանը, վստահության և համագործակցության բարձրացմանը։ Առաջարկվում է կրթական ծրագրերում ներառել «Գործարար հաղորդակցություն և էթիկա» առարկան, վերանայել բուհերի էթիկայի կանոնագրքերը և ձևավորել հիբրիդ մոդել՝ համադրելով իրավական ու արժեքահեն մոտեցումները։ Հոդվածը հիմնված է հայ ու միջազգային հեղինակավոր աղբյուրների վերլուծության վրա և կարող է ծառայել որպես ուղեցույց՝ բուհերի կառավարման մշակույթի բարելավման և կրթության որակի բարձրացման նպատակով։</jats:p>