Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ըն­տա­նի­քը ե­րե­խայի սո­ցի­ա­լա­կա­նաց­ման ա­ռա­ջին ու ա­ռանց­քային  սո­ցի­ա­լա­կան ի­նս­տի­տուտն է, որ­տեղ ձևա­վոր­վում են նրա ի­նք­նա­ճա­նաչ­ման հիմ­քե­րը, ար­ժե­քային կողմ­նո­րո­շում­ներն ու սո­ցի­ա­լա­կան վար­քագ­ծի մո­դել­նե­րը։ Ըն­տա­նե­կան մի­ջա­վայ­րի դե­րը հատ­կա­պես մեծ է այն ե­րե­խա­նե­րի դեպ­քում, ո­րոնք ու­նեն նյար­դա­ֆի­զի­ո­լո­գի­ա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, ի­նչ­պի­սին է ձախ­լի­կու­թյու­նը։ Վեր­ջինս դի­տարկ­վում է ոչ թե որ­պես շե­ղում, այլ որ­պես ան­հա­տա­կա­նու­թյան յու­րա­հա­տուկ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն, ո­րը պա­հան­ջում է հա­տուկ ը­մբռ­նում և ըն­դու­նում։ Ըն­տա­նի­քը, լի­նե­լով ե­րե­խայի հու­զա­կան, ճա­նա­չո­ղա­կան ու վար­քային զար­գաց­ման մի­ջա­վայր, մի­ա­ժա­մա­նակ կա­րող է հան­դես գալ որ­պես հար­մար­ման խթա­նող կամ խո­չըն­դո­տող գոր­ծոն։ ­Ձախ­լիկ ե­րե­խա­նե­րի կոգ­նի­տիվ ու նյար­դա­հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հա­ճախ չեն հա­մընկ­նում սո­ցի­ա­լա­կան նոր­մե­րի ու ա­վան­դա­կան ու­սուց­ման մե­թոդ­նե­րի հետ։ Այս հան­գա­ման­քը կա­րող է դժ­վա­րաց­նել նրանց հար­մա­րու­մը դպ­րո­ցա­կան ու սո­ցի­ա­լա­կան մի­ջա­վայ­րե­րում։ Այդ ի­սկ պատ­ճա­ռով ծնող­նե­րի դե­րը ո­րո­շիչ է. ե­թե նրանք տե­ղյակ են ե­րե­խայի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին և դաս­տի­ա­րա­կու­թյան ըն­թաց­քում ա­ռաջ­նորդ­վում են ըն­դու­նող ու ա­ջակ­ցող մո­տեց­մամբ, ա­պա ստեղ­ծում են ան­վտանգ մթ­նո­լորտ, որ­տեղ ձախ­լիկ ե­րե­խան կա­րող է զար­գա­նալ ա­ռանց հա­մե­մա­տու­թյան և ճնշ­ման։ Ն­ման պայ­ման­նե­րում ձևա­վոր­վում է դրա­կան ի­նք­նագ­նա­հա­տա­կան, ու­ժե­ղա­նում է վս­տա­հու­թյու­նը սե­փա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ի­նչ­պես նաև ա­պա­հով­վում է ստեղ­ծա­գոր­ծա­կան ու ճա­նա­չո­ղա­կան նե­րու­ժի լի­ար­ժեք ի­րա­կա­նա­ցում։ Ըն­դու­նող ու ը­մբռ­նող ըն­տա­նե­կան մթ­նո­լոր­տը նպաս­տում է սո­ցի­ա­լա­կան նե­րառ­վա­ծու­թյա­նը, նվա­զեց­նում է ա­պա­հար­մար­ման ռիս­կե­րը և ու­ժե­ղաց­նում է հո­գե­բա­նա­կան կա­յու­նու­թյու­նը։ ­Մյուս կող­մից, ծնող­նե­րի ան­տե­ղյա­կու­թյու­նը կամ սխալ պատ­կե­րա­ցում­նե­րը կա­րող են հան­գեց­նել այն ի­րա­վի­ճա­կին, ե­րբ նրանք ձգ­տում են «ուղ­ղել» ե­րե­խային, ստի­պել նրան գոր­ծել աջ ձեռ­քով կամ հա­մա­պա­տաս­խա­նել ըն­դուն­ված նոր­մե­րին։ Նման ճն­շող վե­րա­բեր­մուն­քը ա­ռա­ջաց­նում է ներ­քին հա­կա­սու­թյուն­ներ, սթ­րես, ու­սում­նա­կան և հա­ղոր­դակ­ցա­կան դժ­վա­րու­թյուն­ներ, ո­րոնք կա­րող են վե­րած­վել ա­պա­հար­մար­ման լուրջ խն­դիր­նե­րի։ Ար­դյուն­քում ըն­տա­նի­քը դառ­նում է ոչ թե ա­ջակ­ցող մի­ջա­վայր, այլ սո­ցի­ա­լա­կան ու հո­գե­բա­նա­կան լար­վա­ծու­թյան աղ­բյուր։</jats:p>

Show More

Keywords

ու են սոցիալական կարող երեխայի

Related Articles