Abstract
<jats:p>Պատմության ուսուցման հիմնական նպատակն է գիտելիք ձեռք բերել, հմտություններ զարգացնել, հոգեբանական դիրքորոշումներ ու արժեքներ ներմուծել ու դաստիարակել։ Ի թիվս 21-րդ դարի մարդու հմտությունների՝ UNICEF-ը առանձնացնում է փափուկ հմտությունները, թվային ու մասնագիտական հմտությունները, որոնք անհրաժեշտ են բոլոր երեխաներին ու դեռահասներին՝ բարելավելու կյանքի ընթացքում ուսուցման, զբաղվածության և անձնական աճի հնարավորությունները։ Կարևոր է, որ պատմության դասավանդման մեջ մեդիագրագիտության զարգացման նպատակները ոչ թե ներդրվեն դպրոցական առարկայական ծրագրից առանձին, որպես հավելյալ ուղղություն, այլ ներառվեն հենց դասի տրամաբանության մեջ։ Ուստի կրթական համակարգի առջև ծառացած այս խնդիրները լուծելու հնարավոր տարբերակներն ենք առաջարկում ուրարտական և ասորեստանյան հարձակողական զենքի համեմատության թեմայի շրջանակում։ Մեր ուսումնասիրության շրջանակում ներառել ենք մի քանի դասատիպեր՝ փորձ կատարելով համատեղել ավանդական ու նորարական մեթոդները։ Մեր ուշադրության առանցքում են թվային տեխնոլոգիաների ներգրավումը դասապրոցեսում, զննականության մեթոդի կիրառումը, էլեկտրոնային հարթակի ներդնումը, թանգարանային այցն ու մեթոդական որոշ հնարների ներկայացումը։ Հետազոտությունը արդիական է, քանի որ մինչ այս հետազոտությունը զինագիտությունը գրեթե չի ներառվել դասագործընթաց՝ ավանդական ու նորարական մեթոդների և ռազմավարությունների համատեղմամբ։ Ուսումնասիրության արդյունքում «Վանի թագավորության (Ուրարտու) և ասորեստանյան հարձակողական զենքերի համեմատություն» թեմայի դասավանդման համար առաջարկում ենք որոշ մեթոդներ ու ռազմավարություններ՝ ՏՏ ու զննականություն, կրթական նոր հարթակի ներդնում, դաս թանգարանում և այլն: Առաջարկվող մեթոդների միավորիչ կետը զննականության մեթոդի կիրառումն է։ Մեր գիտափորձի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներառումը դասապրոցեսում բարձրացնում է սովորողների մոտիվացվածությունն ու հետաքրքրվածությունը դասավանդվող թեմայի վերաբերյալ։</jats:p>