Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու կառավարման էթիկայի դերը բարձրագույն ուսումնական հաստատություններում մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման համատեքստում: Բարձրագույն կրթության կառավարման ոլորտում էթիկական խնդիրների առկայությունը բացասաբար է անդրադառնում ինչպես կազմակերպության ներքին, այնպես էլ արտաքին գործընթացների վրա: Կառավարման էթիկան բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ միայն ակադեմիական մշակույթի ձևավորման առանցքային գործոն է, այլև ռազմավարական ռեսուրս, որն ուղղակիորեն ազդում է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կազմակերպական մշակույթի կայացման և բարձրագույն ուսումնական հաստատությունների երկարաժամկետ կայունության վրա։ Հոդվածը ներկայացնում է կառավարման էթիկայի հիմնարար սկզբունքները, դրանց կիրառման առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների արդյունավետության վրա։ Ուսումնասիրությունը հիմնված է միջազգային և տեղական գիտական աղբյուրների վերլուծության վրա, ինչպես նաև էմպիրիկ հետազոտության, որը ներառում է սոցիոլոգիական հարցման արդյունքներ։ Արդյունքները վկայում են, որ կառավարման էթիկայի համակարգի բացերը խորացնում են բուհերի կառավարման թափանցիկության, կադրային քաղաքականության արդարության ու ակադեմիական ազնվության խնդիրները։ Հարցման տվյալների համաձայն՝ ուսումնական հաստատություններում էթիկական խախտումների նվազեցման հիմնական ուղիները ներառում են կառավարման էթիկական չափանիշների վերանայում, վերահսկողական մեխանիզմների ներդրում և կառավարման գործընթացների թափանցիկության ապահովում։ Հոդվածում վերլուծվել են կառավարման տարբեր ոճերը (ավտորիտար, ժողովրդավարական, ազատական և խառը) և դրանց ազդեցությունը կառավարման էթիկական միջավայրի ձևավորման վրա։ Հետազոտության հիմնական եզրահանգումները փաստում են, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում կառավարման էթիկական չափանիշների հստակեցումը, բարոյական արժեքների պահպանման նկատմամբ հետևողական մոտեցումն ու արդյունավետ վերահսկողական համակարգերի ներդրումը կարող են ոչ միայն բարելավել բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին գործառույթները, այլև բարձրացնել դրանց նկատմամբ հանրային վստահությունը։ Ընդհանուր առմամբ, կառավարման էթիկայի ամրապնդումը պետք է դիտարկվի որպես բարձրագույն կրթության բարեփոխումների առաջնահերթություն, քանի որ առանց էթիկական սկզբունքների ամուր պահպանման անհնար է ապահովել բուհերի երկարաժամկետ կայունություն, մրցունակություն և կրթության բարձր որակ։</jats:p>

Show More

Keywords

կառավարման բարձրագույն ուսումնական էթիկական են

Related Articles